Պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները եղել են Ռայիսիի և Կատարի էմիրի զրույցի առանցքում
Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահը ներկայացրել է Թեհրանի հստակ դիրքորոշումը՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում։
Հինգշաբթի օրը, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի զեյկույցներին, որոնցում մշտապես ն՛շվել է, որ Իրանի միջուկային ծրագիրը երբեք շեղված չի եղել խաղաղ ուղուց և եղել է թափանցիկ:
Նա նշել է. «Երկխոսության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին հնչած մեղադրանքները վկայում են բանակցային գործընթացը քաղաքականացնելու մասին»:
Էբահիմ Ռայիսին նշել է. «Իրանը միակողմանի պատժամիջոցները համարում է անօրինական ու անարդար և հաստատակամ է պաշտպանել իր իրավունքները և շարունակել ջանքերն, ուղղված պատժամիջոցների լիարժեք չեղարկմանը՝ համապատասխան երաշքխպիների տրամադրմամբ»:
Նա ընդգծել է, որ Վիեննայի բանակցություններում համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկվեն, և վերջ դրվի անհիմն մեղադրանքներին ու պահանջներին:
Հեռախոսազրույցում Կատարի էմիրն իր երախտագիտությունն է հայտնել Իրանին՝ Դոհային ցուցաբերած աջակցության համար։
Նա նշել է. «Դոհան աջակցում է Թեհրանի դիրքորոշումներին՝ իր իրավունքների իրացման հարցում, երկխոսությանը և երկկողմ հարաբերությունների ու համագործակցության ամրապնդմանը»։