Պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները եղել են Ռայիսիի և Կատարի էմիրի զրույցի առանցքում
https://parstoday.ir/hy/news/iran-i176100-Պատժամիջոցների_վերացման_շուրջ_բանակցությունները_եղել_են_Ռայիսիի_և_Կատարի_էմիրի_զրույցի_առանցքում
Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահը ներկայացրել է Թեհրանի հստակ դիրքորոշումը՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 01, 2022 08:11 Asia/Tehran
  • Պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները եղել են Ռայիսիի և Կատարի էմիրի զրույցի առանցքում

Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահը ներկայացրել է Թեհրանի հստակ դիրքորոշումը՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում։

Հինգշաբթի օրը,  Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի զեյկույցներին, որոնցում մշտապես ն՛շվել է, որ Իրանի միջուկային ծրագիրը երբեք շեղված չի եղել խաղաղ ուղուց և եղել է թափանցիկ:

Նա նշել է. «Երկխոսության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին հնչած  մեղադրանքները վկայում են  բանակցային գործընթացը քաղաքականացնելու մասին»:

Էբահիմ Ռայիսին նշել է. «Իրանը միակողմանի պատժամիջոցները համարում է անօրինական ու անարդար և հաստատակամ է պաշտպանել իր իրավունքները և շարունակել ջանքերն, ուղղված պատժամիջոցների լիարժեք չեղարկմանը՝ համապատասխան երաշքխպիների տրամադրմամբ»:

Նա ընդգծել է, որ Վիեննայի բանակցություններում համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկվեն, և վերջ դրվի անհիմն մեղադրանքներին ու պահանջներին:

Հեռախոսազրույցում Կատարի էմիրն իր երախտագիտությունն է հայտնել Իրանին՝ Դոհային ցուցաբերած աջակցության համար։

Նա նշել է. «Դոհան աջակցում է Թեհրանի դիրքորոշումներին՝ իր իրավունքների իրացման հարցում, երկխոսությանը և երկկողմ հարաբերությունների ու  համագործակցության ամրապնդմանը»։