Իրանի Գոլեստանի երկաթուղով առաջին անգամ իրականացվել է բեռների արտահանում
Հուլիս 01, 2022 04:05 Asia/Tehran
Իրանի հյուսիարվելյան երկաթուղիների գլխավոր տնօրենը հայտարարել է Ինչեբարուն միջազգային երկաթուղային կայարանից դեպի Թուրքիա առաջին բենռվածքի առաքման մասին:
Ուրբաթ առավոտյան ծծումբ փոխադրող բենռատար գնացքը Ղազախստանից մտել է Ինչեբարան երկաթուղային կայարան, այնտեղից մեկնել Թեհրան, ապա՝ Թուրքիա։
Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքով անցնող Գորգան-Ինչեբարան-Աթրակ-Բարաքաթ երկաթուղու երկարությունը մոտ 908 կմ է: Երկաթուղին կառուցվել է Կասպից ծովի արևելքում: Ճանապարհի 120 կմ-ն անցնում է Ղազախստանի, 700 կմ-ն՝ Թուրքմենստանի, 88 կմ-ն՝ Իրանի տարածքով:
Այս երկաթուղային ճանապարհը միացնում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), Պարսից ծոցի և Հարավարևելյան Ասիայի երկրները:
Պիտակ