Իրանի Գոլեստանի երկաթուղով առաջին անգամ իրականացվել է բեռների արտահանում
https://parstoday.ir/hy/news/iran-i176104-Իրանի_Գոլեստանի_երկաթուղով_առաջին_անգամ_իրականացվել_է_բեռների_արտահանում
Իրանի հյուսիարվելյան երկաթուղիների գլխավոր տնօրենը հայտարարել է Ինչեբարուն միջազգային երկաթուղային կայարանից դեպի Թուրքիա առաջին բենռվածքի առաքման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2022 04:05 Asia/Tehran
  • Իրանի Գոլեստանի երկաթուղով առաջին անգամ իրականացվել է բեռների արտահանում

Իրանի հյուսիարվելյան երկաթուղիների գլխավոր տնօրենը հայտարարել է Ինչեբարուն միջազգային երկաթուղային կայարանից դեպի Թուրքիա առաջին բենռվածքի առաքման մասին:

Ուրբաթ առավոտյան ծծումբ փոխադրող բենռատար գնացքը Ղազախստանից  մտել է Ինչեբարան երկաթուղային կայարան, այնտեղից մեկնել  Թեհրան, ապա՝ Թուրքիա։

Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքով անցնող Գորգան-Ինչեբարան-Աթրակ-Բարաքաթ երկաթուղու երկարությունը մոտ 908 կմ է: Երկաթուղին կառուցվել է Կասպից ծովի արևելքում: Ճանապարհի  120 կմ-ն անցնում է Ղազախստանի, 700 կմ-ն՝ Թուրքմենստանի,  88 կմ-ն՝ Իրանի տարածքով:

Այս երկաթուղային ճանապարհը միացնում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), Պարսից ծոցի և Հարավարևելյան Ասիայի երկրները: