Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Թեհրանում հանդիպել է Կատարի արտգործնախարարի հետ
Կատարի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Մենք բանակցություններին մասնակցում ենք կայուն և հուսալի համաձայնության հասնելու նպատակով»:
Շեյխ Մոհամմադ բեն Աբդուլռահման Ալ Թանին և Ալի Շամխանին քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև քաղաքական և անվտանգության վերջին զարգացումները.
Հանդիպմանը Շամխանին ասել է. «Հարևանների վերաբերյալ Իրանի անփոփոխ քաղաքականությունը համապարփակ և ռազմավարական հարաբերությունների զարգացումն է՝ բարիդրացիությանը զուգահեռ»։
Նշելով, որ տարածաշրջանի անապահովության հիմնական պատճառներն ահաբեկչությունն ու սիոնիզմն են, Ալի Շամխանին հավելել է. «Սիոնիստական ռեժիմի հետ ցանկացած դաշինք, թեկուզ ոչ անվտանգության և ոչ ռազմական, կվտանգի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:
Նա հավելել է. «Իրանը մշտապես կարևորել է հավաքական անվտանգությունը և երկրների տարածքային ամբողջականության պահպանումը, որպես մշտական ռազմավարություն»։
Ալի Շամխանին նշել է, որ բանակցույթուններում Իրանի նպատակն ամուր ու կայուն համաձայնության հասնելն է, հավելելով. «Հակաիրանական ճնշ՛ող պատժամիջոցները խպետք է չեղարկվեն, րոպեսզի բոլոր երկրները, երկարատև շահերի ապահովմամբ, կարողանան հեշտությամբ ներդրումներ կատարել Իրանում»:
Հանդիպմանը Կատարի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Իրան կատարած այցի կապակցությամբ և կոչ է արել շարունակել տարածաշրջանային երկխոսությունը՝ հարաբերությունների բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու համար։