Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Թեհրանում հանդիպել է Կատարի արտգործնախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i176546-Իրանի_ազգային_անվտանգության_բարձրագույն_խորհրդի_քարտուղարը_Թեհրանում_հանդիպել_է_Կատարի_արտգործնախարարի_հետ
Կատարի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Մենք բանակցություններին մասնակցում ենք կայուն և հուսալի համաձայնության հասնելու նպատակով»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 07, 2022 08:06 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Թեհրանում հանդիպել է Կատարի արտգործնախարարի հետ

Կատարի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Մենք բանակցություններին մասնակցում ենք կայուն և հուսալի համաձայնության հասնելու նպատակով»:

 Շեյխ Մոհամմադ բեն Աբդուլռահման Ալ Թանին և Ալի  Շամխանին  քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև քաղաքական և անվտանգության վերջին զարգացումները.

Հանդիպմանը Շամխանին ասել է. «Հարևանների վերաբերյալ Իրանի անփոփոխ  ​​քաղաքականությունը համապարփակ և ռազմավարական հարաբերությունների զարգացումն է՝ բարիդրացիությանը զուգահեռ»։

Նշելով, որ տարածաշրջանի անապահովության հիմնական պատճառներն ահաբեկչությունն ու սիոնիզմն են, Ալի Շամխանին հավելել է. «Սիոնիստական ​​ռեժիմի հետ ցանկացած դաշինք, թեկուզ ոչ անվտանգության և ոչ ռազմական, կվտանգի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:

Նա հավելել է. «Իրանը մշտապես կարևորել է հավաքական անվտանգությունը և երկրների տարածքային ամբողջականության պահպանումը, որպես մշտական ​​ռազմավարություն»։

Ալի Շամխանին նշել է, որ բանակցույթուններում Իրանի նպատակն ամուր ու կայուն համաձայնության հասնելն է, հավելելով. «Հակաիրանական ճնշ՛ող պատժամիջոցները խպետք է չեղարկվեն, րոպեսզի բոլոր երկրները,  երկարատև շահերի ապահովմամբ,  կարողանան հեշտությամբ ներդրումներ կատարել Իրանում»:

Հանդիպմանը Կատարի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Իրան կատարած այցի կապակցությամբ և կոչ է արել շարունակել տարածաշրջանային երկխոսությունը՝ հարաբերությունների բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու համար։