Ղարիբաբադի. Մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի հանցագործություններն աննախադեպ են
https://parstoday.ir/hy/news/iran-i176640-Ղարիբաբադի._Մարդու_իրավունքների_ոլորտում_ԱՄՆ_ի_հանցագործություններն_աննախադեպ_են
Միջազգային հարցերով Իրանի փոխնախագահ և դատական ​​համակարգի մարդու իրավունքների շտաբի ղեկավար Քազեմ Ղարիրբաբադին ասել է. «ԱՄՆ-ի կողմից այլ երկրների ժողովուրդների իրավունքների դեմ կատարված հանցագործություններն աննախադեպ են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2022 02:22 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի հանցագործություններն աննախադեպ են

Միջազգային հարցերով Իրանի փոխնախագահ և դատական ​​համակարգի մարդու իրավունքների շտաբի ղեկավար Քազեմ Ղարիրբաբադին ասել է. «ԱՄՆ-ի կողմից այլ երկրների ժողովուրդների իրավունքների դեմ կատարված հանցագործություններն աննախադեպ են»։

Հինգշաբթի օրը, Արաքում կայացած ԱՄՆ-ի կողմից մարդու իարվունքների խախտման, ահաբեկլչության ու պատժամիջոցների թեմայով համաժողովում, Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Ամերիկյան մարդու իրավունքների շաբաթվա ընթացքում պետք է վերանայվեն մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի հանցագործությունները, որոնք այդ երկիրն  ​​իրականացրել է սեփական ժողովրդի և այլ երկրների ազգերի դեմ»։

Նշելով, որ մարդու իրավունքները խաղալիք են դարձել ՄԱՆ-ի ձեռքում, Քազեմ Ղարիբաբադին հավելել է. «Մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի ու Արևմուքտի որդեգած քաղաքականությունը խտրական է ու երկակի: Նրանք մարդու իրավունքների հարցը որպես գործիք են կիրառում այլ երկրների դեմ»:

Ղարիբաբադին հավելել է. «Ամերիկացիները բարձրայն խոսում են մարդու իրավունքներից, սակայն այնտեղ, որտեղ իերնց շահերը վտանգված են, խախտում են այդ իրավունքները»:

Նար խոսքով. «ԱՄՆ-ն աննախադեպ կերպով խախտել է այլ երկրների ժողովուրդների իրաունքները: Մարդկութան պատմության մեջ ամենաշատ հանցագործություններն ու ագրեսիան իրականացրել է ԱՄՆ-ն»:

Ղարիբաբադին հավելել է. «ԱՄՆ-ն ներկայանում է որպես  մարդու իրավունքների դրոշակակիր և պահանջատեր, սակայն ավելի քան 250 ռազմաբազա է տեղակայել ավելի քան 40 երկրներում և փորձում է Իրանը ներկայացնել որպես սպառնալիք՝ ուղղված  իր դեմ»։

Իրանի օրացույցում հունիսի 27-ից հուլիսի 3-ը նշվում է  Մարդու իրավունքների ամերիկյան շաբաթը: