Ղարիբաբադի. Մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի հանցագործություններն աննախադեպ են
Միջազգային հարցերով Իրանի փոխնախագահ և դատական համակարգի մարդու իրավունքների շտաբի ղեկավար Քազեմ Ղարիրբաբադին ասել է. «ԱՄՆ-ի կողմից այլ երկրների ժողովուրդների իրավունքների դեմ կատարված հանցագործություններն աննախադեպ են»։
Հինգշաբթի օրը, Արաքում կայացած ԱՄՆ-ի կողմից մարդու իարվունքների խախտման, ահաբեկլչության ու պատժամիջոցների թեմայով համաժողովում, Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Ամերիկյան մարդու իրավունքների շաբաթվա ընթացքում պետք է վերանայվեն մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի հանցագործությունները, որոնք այդ երկիրն իրականացրել է սեփական ժողովրդի և այլ երկրների ազգերի դեմ»։
Նշելով, որ մարդու իրավունքները խաղալիք են դարձել ՄԱՆ-ի ձեռքում, Քազեմ Ղարիբաբադին հավելել է. «Մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի ու Արևմուքտի որդեգած քաղաքականությունը խտրական է ու երկակի: Նրանք մարդու իրավունքների հարցը որպես գործիք են կիրառում այլ երկրների դեմ»:
Ղարիբաբադին հավելել է. «Ամերիկացիները բարձրայն խոսում են մարդու իրավունքներից, սակայն այնտեղ, որտեղ իերնց շահերը վտանգված են, խախտում են այդ իրավունքները»:
Նար խոսքով. «ԱՄՆ-ն աննախադեպ կերպով խախտել է այլ երկրների ժողովուրդների իրաունքները: Մարդկութան պատմության մեջ ամենաշատ հանցագործություններն ու ագրեսիան իրականացրել է ԱՄՆ-ն»:
Ղարիբաբադին հավելել է. «ԱՄՆ-ն ներկայանում է որպես մարդու իրավունքների դրոշակակիր և պահանջատեր, սակայն ավելի քան 250 ռազմաբազա է տեղակայել ավելի քան 40 երկրներում և փորձում է Իրանը ներկայացնել որպես սպառնալիք՝ ուղղված իր դեմ»։
Իրանի օրացույցում հունիսի 27-ից հուլիսի 3-ը նշվում է Մարդու իրավունքների ամերիկյան շաբաթը: