Քանանի. Իրանը վճռականորեն կպատասխանի Սիոնիստական ռեժիմի ցանկացած անխոհեմ գործողության
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանը լուրջ ու վճռական պատասխան կտա Սիոնիստական ռեժիմի ցանկացած անխոհեմ գործողության»։
Չորեքշաբթի օրը, իրանցի և օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Նասեր Կանանի Չաֆին հավելել է. «Դառը հեգնանք է, որ միջուկային զենքի տարածման և միջուկային ոլորտում միջազգային մոնիտորինգի արգելման միջազգային պայմանագրերի անդամ չհանդիսացող և միջազգային օրենքներն ու պատմությունը խախտելու և ազգերի դեմ ագրեսիայի պատմություն ւոնեցող ռեժիմը մեկնաբանություն անի Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ»։
Նշելով, որ Իրանի միջուկային գործունեությունը թափանցիկ է, օրինական և իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո, Նասեր Քանանին հավելել է. «Ունենալով միջուկային զինանոց և չլինելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ՝ Սիոնիստական ռեժիմն իրավունք չունի մեկնաբանել Իրանի միջուկային խաղաղ գործողությունները»:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ անօրինական ներկայությունը տարածաշրջանի որևէ երկրում, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում, կայունություն և անվտանգություն չի բերել։
Նա հավելել է. «Ամերիկյան կառավարությունն ու այս երկրի նախագահը պետք է վերանայեն Միացյալ Նահանգների տարածաշրջանային արտաքին քաղաքականությունը և հաշվի առնեն տարածաշրջանի հասարակական կարծիքն և փոխեն իրենց դիրքորոշումը և դադարեցնեն Սիոնիստական ռեժիմին աջակցելու քաղաքականությունը»։