Քանանի. Իրանը վճռականորեն կպատասխանի Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած անխոհեմ գործողության
https://parstoday.ir/hy/news/iran-i177006-Քանանի._Իրանը_վճռականորեն_կպատասխանի_Սիոնիստական_ռեժիմի_ցանկացած_անխոհեմ_գործողության
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանը լուրջ ու վճռական պատասխան կտա Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած անխոհեմ գործողության»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2022 08:33 Asia/Tehran
  • Քանանի. Իրանը վճռականորեն կպատասխանի Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած անխոհեմ գործողության

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանը լուրջ ու վճռական պատասխան կտա Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած անխոհեմ գործողության»։

Չորեքշաբթի օրը, իրանցի և օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  «Նասեր Կանանի Չաֆին  հավելել է. «Դառը հեգնանք է, որ միջուկային զենքի տարածման և միջուկային ոլորտում միջազգային մոնիտորինգի արգելման միջազգային պայմանագրերի անդամ չհանդիսացող և  միջազգային օրենքներն ու պատմությունը խախտելու  և ազգերի դեմ ագրեսիայի պատմություն ւոնեցող ռեժիմը մեկնաբանություն անի Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ»։

Նշելով, որ Իրանի միջուկային գործունեությունը թափանցիկ է,  օրինական և իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո, Նասեր Քանանին հավելել է. «Ունենալով միջուկային զինանոց և չլինելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ՝ Սիոնիստական ​​ռեժիմն իրավունք չունի մեկնաբանել Իրանի միջուկային խաղաղ գործողությունները»:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ անօրինական ներկայությունը տարածաշրջանի որևէ երկրում, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում, կայունություն և անվտանգություն չի բերել։

Նա հավելել է. «Ամերիկյան կառավարությունն ու այս երկրի նախագահը պետք է վերանայեն Միացյալ Նահանգների տարածաշրջանային արտաքին քաղաքականությունը և հաշվի առնեն տարածաշրջանի հասարակական կարծիքն և փոխեն իրենց դիրքորոշումը և դադարեցնեն Սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու քաղաքականությունը»։