Ամիր Աբդոլլահյան. Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում
https://parstoday.ir/hy/news/iran-i177048-Ամիր_Աբդոլլահյան._Իրանի_Իսլամական_Հանրապետությունը_փորձում_է_դադարեցնել_պատերազմն_Ուկրաինայում
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2022 13:10 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում»։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում հերքել է Իրանից Ռուսաստան հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին ԱՄՆ-ի պնդումը և հավելել. «Թեհրանը ձեռնպահ է մնում ցանկացած քայլից, որը կհանգեցնի Ուկրաինայում հակամարտությունների սրմանը»:

Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի հետ ունի բազմակողմ համագործակցություն, որը ներառում է նաև  պաշտպանական ոլորտը։ Իրանը չի օգնում ուկրաինական պատերազմի կողմերից ոչ մեկին, քանի որ համոզված է, որ այս պատերազմը պետք է ավարտվի։

ԻԻՀ ԱԳ նախարարն հստակեցրել է.«Արևմտյան որոշ երկրներ, ներառյալ ԱՄՆ, զենք են արտադրում և փորձում են  այն վաճառել, մինչ Իրանը փորձում է խուսափել ցանկացած գործողությունից, որը կսրի իրավիճակը տարածաշրջանում»: