Քանանի. Սուտը սովորական երևույթ է ամերիկյան քաղաքական գործիչների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i177154-Քանանի._Սուտը_սովորական_երևույթ_է_ամերիկյան_քաղաքական_գործիչների_համար
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ամերիկացի քաղաքական գործիչների բառապաշարում սուտը սովորական երևույթ է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2022 11:44 Asia/Tehran
  • Քանանի. Սուտը սովորական երևույթ է ամերիկյան քաղաքական գործիչների համար

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ամերիկացի քաղաքական գործիչների բառապաշարում սուտը սովորական երևույթ է։

Նասեր Քանանի Չաֆին հինգշաբթի օրն իր թվիթերյան էջում անդրադառնալով բռնագրավված տարածքներ Ջո Բայդենի այցին և   Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի ներկայությանն այդ այցի ընթացքում, գրել է. «Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանն ուղեկցել է Բայդենին Թել Ավիվ՝ ամրապնդելու ԱՄՆ-ի հանձնառությունն անվերապահորեն աջակցելու աշխարհի ամենամարդասպան մանկասպան ռեժիմին»:

Քանանին հավելել է. «Այցի սկզբում նա Իրանին մեղադրել է ուկրաինացիների սպանությանն աջակցելու մեջ: Սուտն ամերիկացի պաշտոնյաների համար սովորական երևույթ է: Նրանք ճշմարտությունը խեղաթյուրում են ստոր նպատակներով»: