ԻԻՀ ԶՈՒ խոսնակն արձագանքել է Իրանի վերաբերյալ Բայդենի հնչեցրած «ուժի դիմել» արտահայտությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i177208-ԻԻՀ_ԶՈՒ_խոսնակն_արձագանքել_է_Իրանի_վերաբերյալ_Բայդենի_հնչեցրած_ուժի_դիմել_արտահայտությանը
Արձագանքելով Իրանի վերաբերյալ Բայդենի հնչեցրած «ուժի դիմել» արտահայտությանն ԻԻՀ ԶՈՒ խոսնակն ասել է. «Նրանք շատ լավ գիտեն, որ վճարելու են անգամ Իրանի դեմ «ուժի դիմել7 արտահայտության համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2022 07:56 Asia/Tehran
  • ԻԻՀ ԶՈՒ խոսնակն արձագանքել է Իրանի վերաբերյալ Բայդենի հնչեցրած «ուժի դիմել» արտահայտությանը

Արձագանքելով Իրանի վերաբերյալ Բայդենի հնչեցրած «ուժի դիմել» արտահայտությանն ԻԻՀ ԶՈՒ խոսնակն ասել է. «Նրանք շատ լավ գիտեն, որ վճարելու են անգամ Իրանի դեմ «ուժի դիմել7 արտահայտության համար»:

Բրիգադի գեներալ  Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է. «ԱՄՆ նախագահի և կեղծ Սիոնիստական ​​ռեժիմի անօգնական վարչապետի կողմից «ուժի դիմել» արտահայտության կիրառումը պետք է վերագրել նրանց հոգեբանական պատերազմին, մոլորությաննո ւ թուլությանը»:

Նա հավելել է. «Իրանն ԱՄՆ-ին ու Սիոնսիտական ռեժիմի վարչապետին հորդորում է վերհիշել անցյալի իրադարձությունները, այդ թվում՝ Թեհրանում ամերիկյան լրտեսական որջի գրավումը, Թաբաս անապատում ավազի մեջ ամերիկացի զինվորների թաղվելը,  Իրաքի կողմից Իրանին  պարտադրված 8-ամյա պատերազում ձախողումը, ամերիկյան զավթիչների  փախուստը Աֆղանստանից, ամերիկյան Այն ալ-Ասադ  բազայի ոչնչացումը, Պարսից ծոցում ԱՄՆ-ին պատկանող ամենաառաջադեմ լրտեսական ինքնաթիռի խոցումը և Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ամերիկյան նախագծի նվաստացուցիչ ձախողումը»։