Թեհրանում կայանալու է Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/iran-i177346-Թեհրանում_կայանալու_է_Աստանայի_գործընթացը_երաշխավորող_երկրների_ղեկավարների_7_րդ_գագաթնաժողովը
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ Թեհրանում կանցկացվի Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների յոթերորդ գագաթնաժողովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2022 14:24 Asia/Tehran
  • Թեհրանում կայանալու է Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովը

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ Թեհրանում կանցկացվի Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների յոթերորդ գագաթնաժողովը։

Սիրիայում խաղաղություն հաստատելու նպատակով Աստանայի բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի հունվարից՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ:

Երեքշաբթի երեկոյան Թեհրանում տեղի կունենա «Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների 7-րդ գագաթնաժողովը»՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։

Սիրիայում հրադադար հաստատելու և այդ երկրում տիրող ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու նպատակով հակամարտ կողմերի և Իրանի, Ռուսաստանի ու  Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ  Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած նախնական նիստերի անցկացումից հետո, «Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների ղեկավարների» առաջին  գագաթնաժողովը երեք երկրների նախագահների մասնակցությամբ  տեղի ունեցավ Ռուսաստանի Սոչի քաղաքում: