Ամերիկացիներն հաստատել են Իրանի զսպող ուժը
Ամերիկյան Newsweek լրատվամիջոցը իր վերլուծության մեջ գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այժմ բավականաչափ զսպող ուժ ունի տարածաշրջանում՝ առանց միջուկային զենքի անհրաժեշտության։
Շաբաթ օրը տեղական ժամանակով Newsweek կայքը ամերիկյան այս լրատվամիջոցի պաշտպանական հարցերով փորձագետ Դանիել Ռ. ԴիՊետրիսի գրած վերլուծության մեջ նշել է. «Բոլոր տարբերակները սեղանին են» արտահայտությունը հատուկ նշանակություն ունի, որ ռազմական գործողությունը մեկն է։ Սա մի արտահայտություն է, որը հաճախ օգտագործում են ԱՄՆ նախագահները՝ հակառակորդին կամ թշնամուն ուժեղ ուղերձ հղելու համար»:
Այս վերլուծության մեջ նշվում է, որ Իրանն աշխարհում միակ երկիրն է, որի դեմ ԱՄՆ նախագահները բազմիցս օգտագործել են այս արտահայտությունը։
Վերլուծաբանը շեշտել է այս (ռազմական) գործողությունը չկիրառելու պատճառների մասին. «մենք գիտենք, որ Իրանը կպատասխանի ռազմական գործողություններին, քանի որ դա արել է նախկինում, երբ ի պատասխան ԻՀՊԿ Ղոդս ստորապաժման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքում ամերիկյան ուժերին հյուրընկալող երկու բազաների ուղղությամբ:
Եթե Իրանը մի անձի կորցնելուց հետո նման պատասխան տա, պատկերացրեք, թե ինչպես կպատասխանի միջուկային հարստացման ծրագրի ոչնչացմանը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio