Ռայիսին պաշտոնապես դիմավորել է Էրդողանին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Թեհրանի Սաադաբադ մշակութային համալիրում պաշտոնապես դիմավորել է Թուրքիայի նախագահին։
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ երեքշաբթի առավոտյան, Թեհրանի Սաադաբադ մշակութային համալիրում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին պաշտոնապես դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին:
Արարողության ժամանակ հնչել են Իրանի և Թուրքիայի պետական օրհներգերը:
Այսօր երեկոյան Էրդողանը կմասնակցի Իրան-Թուրքիա համագործակցության գերագույն խորհրդի յոթերորդ նիստին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ներկայությամբ։
Հանդիպմանը քննարկվելու են Իրան-Թուրքիա հարաբերությունները և երկու երկրների միջև հարաբերությունների հետագա բարելավմանն ուղղված ջանքերը։
Էրդողանը մասնակցելու է նաև Աստանայի խաղաղության գործընթացի յոթերորդ գագաթնաժողովին, որին ներկա են լինելու նաև Իրանի և Ռուսաստանի նախագահները: