Ռայիսիի և Էրդողանի ներկայությամբ Իրանն ու Թուրքիան համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
Իրանի և Թուրքիայի միջև տարանցիկ փոխադրումների զարգացման, գիտամշակութային փոխանակումների, սպորտի, էներգետիկայի, մշակութային գյուղատնտեսության, առևտրատնտեսական փոխանակումների ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունների կողմից՝ նախագահների ներկայությամբ։
Մինչ Իրանի և Թուրքիայի միջև համատեղ համագործակցության փաստաթղթերի ստորագրումը, երկու երկրների նախագահները փակ դռների հետևում ինտենսիվ երկկողմ բանակցություններ են անցկացրել։
Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, երկուշաբթի երեկոյան, երկօրյա այցով, ժամանել է Թեհրան:

Սաադաբադի մշակութային-պատմական համալիրում երեքշաբթի օրը կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի կողմից կայացել է Թուրքիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ըթնացքույմ հնչել են երկու երկրների օրհներգերը։
Երեքշաբթի երեկոյան, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ, Թեհրանում կկայանա Աստանայի խաղաղ գործընթացի յոթերորդ գագաթնաժողովը: Հանդիպման շրջանակում նախագահ Էրդողանը և Պուտինը կքննարկեն վերջին զարգացումները, ինչպես՝ Սիրիան և ահաբեկչության դեմ պայքարը, ներառյալ՝ ԻԼԻՊ-ը, PKK-ն, սիրիացի փախստականների կամավոր վերադարձը իրենց հայրենիք և այլն:
Նիստի շրջանակում Էրդողանը պատրաստվում է երկկողմ հանդիպում ունենալ նաև Ռուսաստանի նախագահի հետ։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio