Ամիր Աբդոլլահյան.ԱՄՆ-ն պետք է մի կողմ դնի իր մաքսիմալիստական պահանջները
https://parstoday.ir/hy/news/iran-i177716-Ամիր_Աբդոլլահյան.ԱՄՆ_ն_պետք_է_մի_կողմ_դնի_իր_մաքսիմալիստական_պահանջները
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է լավ, ամուր և կայուն  համաձայնության հասնելու Իրանի Իսլամական Հանրապետության կամքը և ԱՄՆ-ի մաքսիմալիստական պահանջները մի կողմ դրվելու անհրաժեշտությունը: 
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 21, 2022 19:25 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.ԱՄՆ-ն պետք է մի կողմ դնի իր մաքսիմալիստական պահանջները

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է լավ, ամուր և կայուն  համաձայնության հասնելու Իրանի Իսլամական Հանրապետության կամքը և ԱՄՆ-ի մաքսիմալիստական պահանջները մի կողմ դրվելու անհրաժեշտությունը: 

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Կատարի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմադ բեն Աբդոլռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում մտքեր է փոխանակել Իրանի նկատմամբ ճնշող պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին զարգացումների շուրջ։

Կատարի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բեն Աբդոլռահման Ալ Թանին պաշտպանել է Թեհրանի տրամաբանական դիրքորոշումը՝ կապված ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունների շարունակման հետ։

Ամիր Աբդոլլահյանը հուլիսի 19-ին Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելի և  նրա տեղակալ Էնրիկե Մորայի  հետ հեռախոսազրույցում անդրադառնալով Իտալիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ իր վերջին բանակցություններին. ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է վերջ դնի անցյալի անարդյունավետ մոտեցմանը , ոչ կառուցողական վարքագծին, ճնշումներին ու պատժամիջոցներին :