Քանանի Չաֆի.«ԱՄՆ-ի անվճռականությունը համաձայնության հասնելու ամենակարեւոր խոչընդոտն է»
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի հարևանության քաղաքականությունը պայմանավորված չէ ՀԳՀԾ-ով կամ ԱՄՆ-ի թույլտվությամբ:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ուրբաթ օրը թվիթերում գրել է.«ՀԳՀԾ-ի և Իրանի ու նրա հարևանների, այդ թվում Ռուսաստանի լավ հարաբերությունների միջև կեղծ երկվությունը չի թաքցնում այն իրողությունը որ պայմանագիրը խախտող Ամերիկայի անվճռականությունն ամենամեծ խոչընդոտն է համաձայնության հասնելու համար: Մեր հարևանության քաղաքականությունը պայմանավորված չէ ՀԳՀԾ-ով կամ ԱՄՆ-ի թույլտվությամբ»:
Վիեննայի բանակցությունները առաջընթաց գրանցեցին իրանական բանակցային թիմի նախաձեռնությունների շնորհիվ, սակայն արևմտյան կողմերի, հատկապես Ջո Բայդենի կառավարության ձգձգումը՝ փոխհատուցելու ամերիկյան նախորդ կառավարության անօրինական գործողությունները և առավելագույն ճնշման արշավը շարունակելը, կասկածներ են առաջացրել ՀԳՀԾ-ին վերադառնալու ԱՄՆ-ի վճռականության մասին և հանգեցրել են երկխոսության գործընթացի երկարաձգմանը: