Քանանի Չաֆի.«ԱՄՆ-ի անվճռականությունը համաձայնության հասնելու ամենակարեւոր խոչընդոտն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i177738-Քանանի_Չաֆի._ԱՄՆ_ի_անվճռականությունը_համաձայնության_հասնելու_ամենակարեւոր_խոչընդոտն_է
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի հարևանության քաղաքականությունը պայմանավորված չէ ՀԳՀԾ-ով կամ ԱՄՆ-ի թույլտվությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2022 09:59 Asia/Tehran
  • Քանանի Չաֆի.«ԱՄՆ-ի անվճռականությունը համաձայնության հասնելու ամենակարեւոր խոչընդոտն է»

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի հարևանության քաղաքականությունը պայմանավորված չէ ՀԳՀԾ-ով կամ ԱՄՆ-ի թույլտվությամբ:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ուրբաթ օրը թվիթերում գրել է.«ՀԳՀԾ-ի և Իրանի ու նրա հարևանների, այդ թվում Ռուսաստանի լավ հարաբերությունների միջև կեղծ երկվությունը չի թաքցնում այն իրողությունը որ պայմանագիրը խախտող Ամերիկայի անվճռականությունն ամենամեծ խոչընդոտն է համաձայնության հասնելու համար: Մեր հարևանության քաղաքականությունը պայմանավորված չէ ՀԳՀԾ-ով կամ ԱՄՆ-ի թույլտվությամբ»:

Վիեննայի բանակցությունները առաջընթաց գրանցեցին իրանական բանակցային թիմի նախաձեռնությունների շնորհիվ, սակայն արևմտյան կողմերի, հատկապես Ջո Բայդենի կառավարության ձգձգումը՝ փոխհատուցելու ամերիկյան նախորդ կառավարության անօրինական գործողությունները և առավելագույն ճնշման արշավը շարունակելը, կասկածներ են առաջացրել ՀԳՀԾ-ին վերադառնալու ԱՄՆ-ի վճռականության մասին և հանգեցրել են երկխոսության գործընթացի երկարաձգմանը: