Բաքվում Իրանի դեսպան. Ադրբեջանի Հանրապետության տարածքը Իրանի դեմ դավադրության վայր չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i177756-Բաքվում_Իրանի_դեսպան._Ադրբեջանի_Հանրապետության_տարածքը_Իրանի_դեմ_դավադրության_վայր_չէ
Բաքվում Իրանի դեսպանն ասել է. «Ադրբեջանը ոչ մի մակարդակով Իրանի դեմ դավադրության վայր չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2022 14:20 Asia/Tehran
  • Բաքվում Իրանի դեսպան. Ադրբեջանի Հանրապետության տարածքը Իրանի դեմ դավադրության վայր չէ

Բաքվում Իրանի դեսպանն ասել է. «Ադրբեջանը ոչ մի մակարդակով Իրանի դեմ դավադրության վայր չէ»:

Ադրբեջանում ԻԻՀ  դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին ուրբաթ օրը Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին վանսելուն ուղղված քայլերին, ասել է. «Մենք բոլորս գիտենք, որ որոշ վարչակարգեր և կառավարություններ, տարածաշրջանում և դրանցի դուսր, դեմ են հարևանների, հատկապես Իրանի և Ադրբեջանի  միջև ջերմ և եղբայրական հարաբերություններին. Նրանք իրենց շահը տեսնում են երկու եղբայրական և մուսուլման հարևանների միջև մշտական ​​լարվածության մեջ»։

Նշելով, որ Իրանի և Ադրբեջանի ժողովուրդները ջերմ և զգացական հարաբերություններ ունեն,  ինչը հաճելի չէ որոշ շրջանակների, այդ թվում՝ Սիոնիստական ​​ռեժիմի գործակալների համար, Մուսավին պարզաբանել է. «Իրանն ու Ադրբեջանը միշտ հարգել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը»։

Անդրադառնալով Բաքվում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանի թվիթերյան  գրառումներին՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը հավելել է. «Ադրբեջանի տարածքը Իրանն դեմ որեւէ մակարդակի դավադրության  վայր չէ։ Այդ մասին բազմիցս ասվել է Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանին»։