Ռայիսի. ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական բանաձևի ընդունումը ճգնաժամի տանող քայլ էր
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական բանաձևի ընդունումը ճգնաժամի տանող քայլ էր:
Շաբաթ օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, Էբրահիմ Ռայիսին դատապարտել է Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի և եվրոպական երկրների գործողություններն ու ոչ կառուցողական դիրքորոշումները՝ հավելելով, որ ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական բանաձևի ընդունումը հարված է հասցրել գործակալության նկատմամբ առկա վստահությանը և այն վերածել քաղաքական կառույցի.
ԻԻՀ նախագահը հավելել է. «Ինչպես նշել է ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը, բանակցություններում համաձայնության կայացումը կախված է պաշտպանական խնդիրների ամբողջական լուծումից և անհրաժեշտ երաշխիքների տրամադրումից, ներառյալ համաձայնագրին կողմերի մշտական հավատարմությունը և Իրանի ժողովրդի տնտեսական շահերի ապահովումը»։
Անդրադառնալով աշխարհի տարբեր երկրների հետ Իրանի քաղաքական և տնտեսական համագործակցության աճին, Ռայիսին հավելել է, որ ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցները վնասակար են համաշխարհային տնտեսության, հատկապես՝ Եվրոպայի համար։
Մերժելով երկրների միջև առկա տարաձայնությունների լուծումը պատերազմի միջոցով, Ռայիսին նշել է, որ Իրանը պատրաստ է իր դերն ունենալ ռուս-ուկրաինական հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու հարցում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնըը հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանում քաղաքական գործընթացների հարցում Իրանի ունեցած դերը և հավելել. «Ֆրանսիայի կառավարությունն աջակցում է Սիրիայի դեմ տարածաշրջանի որոշ երկրների ռազմական գործողություններին հակազդելու Իրանի դիրքորոշմանը»։