Իրանի և Հայաստանի միջև շինանյութերի և սննդամթերքի արտադրության վերաբերյալ համաձայնագիռ է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i177930-Իրանի_և_Հայաստանի_միջև_շինանյութերի_և_սննդամթերքի_արտադրության_վերաբերյալ_համաձայնագիռ_է_ստորագրվել
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ ֆինանսական, բանկային, շինանյութերի, սննդամթերքի և օգտակար հանածոների համատեղ արտադրության ոլորտում համաձայնագրի ստորագրման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2022 12:52 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի միջև շինանյութերի և սննդամթերքի արտադրության վերաբերյալ համաձայնագիռ է ստորագրվել

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ ֆինանսական, բանկային, շինանյութերի, սննդամթերքի և օգտակար հանածոների համատեղ արտադրության ոլորտում համաձայնագրի ստորագրման մասին։

Իրանի և Հայաստանի համատեղ աշխատանքային խմբում Ալիռեզա Փեյման  Փաքն ասել է.«Տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության շնորհիվ Իրանի և Հայաստանի տնտեսական և առևտրային հարաբերությունները գտնվում են զարգացման ուղու վրա»:

Փեյման  Փաքն հստակեցրել է.«Բանկային երաշխիքների կառուցվածքում կատարված փոփոխությունների շնորհիվ, Հայաստան ապրանք արտահանող ընկերությունները ներկայացվում են բանկին և վավերացումից հետո արտահանման երաշխիքային հիմնադրամից ստանում են հավատագրեր»:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասել է.«Թունելների և կամուրջների շինարարության ոլորտում իրանական խոշորագույն ընկերությունները ներկա են Հայաստանում և ծառայություններ են մատուցում այս երկրի բնակչությանը»:

Փեյման  Փաքը Հայաստանում Իրանի առևտրային կենտրոնի ստեղծման մասին ասել է.«Այս ոլորտում լավ գործեր են արվել  և  ընտրվել են ավելի քան 80 ընկերություններ, որոնք առաջիկա օրերին տարածքի շահագործումից հետո, կներկայանան մշտական ​​ցուցահանդեսում»:

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև ապրանքների փոխանակումների ծավալն աճել է, հավելելով. «Մաքսատուրքերի վերանայման դեպքում, հատկապես ԵԱՏՄ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման դեպքում, տեղի կունենա մաքսատուրքերի նվազեցում կամ չեղարկում»։