Թեհրանի Իմամզադե Դավուդ սրբավայրում ջրհեղեղ է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i178134-Թեհրանի_Իմամզադե_Դավուդ_սրբավայրում_ջրհեղեղ_է_տեղի_ունեցել
Նանշելով, որ Իմամզադե Դավուդի սրբավայրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով կա 8 վիրավոր և երկու զոհ, Թեհրան նահանգի Կարմիր մահիկի հավաքականության գործադիր տնօրենը հավելել է.«Անհետ կորածների որոնումները շարունակվում են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2022 09:04 Asia/Tehran

Նանշելով, որ Իմամզադե Դավուդի սրբավայրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով կա 8 վիրավոր և երկու զոհ, Թեհրան նահանգի Կարմիր մահիկի հավաքականության գործադիր տնօրենը հավելել է.«Անհետ կորածների որոնումները շարունակվում են»։

Հինգշաբթի ժամը 1:30-ին Թեհրանի Իմամորդի Դավուդ սրբավայրի շրջանում ջրհեղեղ է տեղի ունեցել, որի արդյունքում մեծ քանակությամբ տիղմ է կուտակվել այս տարածքում և շրջակա գյուղերում:

Թեհրան  նահանգի Կարմիր մահիկի բոլոր օպերատիվ աշխատակիցները բերվել են լիակատար պատրաստվածության վիճակի և մի քանի  փրկարարական խմբեր, այդ թվում՝ Թեհրան, Շեմիրանաթ, Փաքդաշտ և Մալարդ քաղաքների արագ արձագանքման և փրկարարական ջոկատները,  շարունակում են օգնություն ցուցաբերել տուժածներին: