Ռայիսի. Ասպարեզում Ժողովրդի ներկայությունն ազգային հզորության և անվտանգության կարևորագույն բաղադրիչն է
ԻԻՀ նախագահը նշել է, որ ասպարեզում ժողովրդի ներկայությունը համարել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հզորության և անվտանգության կարևորագույն բաղադրին է:
Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը Համեդան նահանգի Քաբուդրահանգ քաղաքի ժողովրդական հավաքում ասել է.«Մենք հպարտ ենք մեր ռազմական և զինված ուժերով, բայց ազգային հզորության կարևորագույն բաղադրիչը ժողովուրդն է»։
Նշելով, որ այսօր կամքի պատերազմ է մղվում, Ռայիսին հավելել է. «Թշնամին որոշել է կանգնեցնել Իրանի ժողովրդին, իսկ մենք որոշել ենք դեմ կանգնել բոլոր պատժամիջոցներին ու դժվարություններին»։
Նա հստակեցրել է. «Սպիտակ տան խոսնակն ասում է, որ ԱՄՆ-ն պարտվել է Իրանին և դա ապացուցում է Իրանի հզոր ժողովրդի հաղթանակն ու իրական հավատը»։
Ռայիսին ընդգծել է. «Ժողովուրդը երկրում իշխանության ամենակարևոր բաղադրիչն է, և երկրի հզորացմանն ուղղված ցանկացած գործողություն ուժեղացնում է երկիրը, ուստի պետք է ջանքեր գործադրելավելի լավ ու շատ արտադրելու համար»։