Տեղի է ունեցել Իմամ Ռեզայի սրբավայրի գմբեթի դրոշի փոփոխության և ազանի արարողությունը.
Հուլիս 30, 2022 04:15 Asia/Tehran
Մուհարրամ ամսվա մեկնարկի կապակցությամբ, հատուկ արարողակարգով, փոխվել է շիաների ութերորդ իմամ Ռեզայի սրբավայրի գմբեթի դրոշը:
Հոջաթոլէսլամ Ահմեդ Մարավին, ուրբաթ օրը կայացած արարողության ժամանակ, ասել է. «Թեև Իմամ Հոսեյնի Աշուրայից անցել է 1382 տարի, սակայն ամեն տարի Մուհարրամի սգո արարողություններն ու նահատակների հիշատակման սգո ավելի ճոխ են անցկացվում»:

Այսոր մեկնարկել է մոհարրամ ամիսը:

Աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնը, ով նահատակվել է Քարբալայում հիջրեթի 61 թվականի մուհարրամի 10-ին, իր եզակի զոհաբերությամբ աշխարհին ազատության և պատվի դաս է տվել։

Իմամ Հոսեյնի շարժման դասերը տարածվել են ժամանակի մեջ ու ամբողջ աշխարհում և որևէ կրոնով կամ ժամանակով չեն սահմանափակվել: