Կատարի 2022 թվականի աշխարհի առաջնության կապակցությամբ ներկայացվել է իրանական նրբագեղ գորգը
Տեղի է ունեցել Կատար-2022 աշխարհի առաջնության իրանական նրբագեղ գորգի բացումը։
Իրանական այս նրբագեղ գորգի ձևավորման մեջ օգտագործվել են Աշխարհի գավաթի բոլոր գնդակների պատկերները, աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, 2022 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցող թիմերի դրոշները և այդ մրցումները հյուրընկալող Կատարի մասին տեղեկությունները:
Արվեստի այս գործի ստեղծող Իսմայիլ Շաֆիին Թավրիզում Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.<Կատարի աշխարհի առաջնության հատուկ գորգը հյուսվել է 34 ամսում>
Արվեստի այս գործի ստեղծող Իսմայիլ Շաֆիին Թավրիզում Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասելով որ Կատարի աշխարհի առաջնության հատուկ գորգը հյուսվել է 34 ամսում հավելել է.«Այն լինելու է 2022 թվականի աշխարհի ամենամեծ մարզական իրադարձության կարևոր խորհրդանիշներից մեկը և համարվում է Իրանի մշակութային խորհրդանիշներից մեկը Կատարի աշխարհի գավաթի խաղերում»։
Թավրիզի գորգ վաճառողների միության ղեկավար Ահադ Ազիմզադեն ասել է.«Ցուցադրվելու են տարբեր աշխատանքներ, սակայն Թավրիզի մետաքսե գորգը մշտական պատիվ է լինելու Իրանի համար»: