Կատարի 2022 թվականի աշխարհի առաջնության կապակցությամբ ներկայացվել է իրանական նրբագեղ գորգը
https://parstoday.ir/hy/news/iran-i178252-Կատարի_2022_թվականի_աշխարհի_առաջնության_կապակցությամբ_ներկայացվել_է_իրանական_նրբագեղ_գորգը
Տեղի է ունեցել Կատար-2022 աշխարհի առաջնության իրանական նրբագեղ գորգի բացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2022 13:06 Asia/Tehran

Տեղի է ունեցել Կատար-2022 աշխարհի առաջնության իրանական նրբագեղ գորգի բացումը։

Իրանական այս նրբագեղ գորգի ձևավորման մեջ օգտագործվել են Աշխարհի գավաթի բոլոր գնդակների պատկերները, աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, 2022 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցող թիմերի դրոշները և այդ մրցումները հյուրընկալող Կատարի մասին տեղեկությունները:

Արվեստի այս գործի ստեղծող Իսմայիլ Շաֆիին Թավրիզում Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.<Կատարի աշխարհի առաջնության հատուկ գորգը հյուսվել է 34 ամսում>

Արվեստի այս գործի ստեղծող Իսմայիլ Շաֆիին Թավրիզում Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասելով որ Կատարի աշխարհի առաջնության հատուկ գորգը հյուսվել է 34 ամսում հավելել է.«Այն լինելու է 2022 թվականի աշխարհի ամենամեծ մարզական իրադարձության կարևոր խորհրդանիշներից մեկը և համարվում է Իրանի մշակութային խորհրդանիշներից մեկը Կատարի աշխարհի գավաթի խաղերում»։

Թավրիզի գորգ վաճառողների միության ղեկավար Ահադ Ազիմզադեն ասել է.«Ցուցադրվելու են տարբեր աշխատանքներ, սակայն Թավրիզի մետաքսե գորգը մշտական ​​պատիվ է լինելու Իրանի համար»: