Իրանում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 69-ի
Իրանի ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման կազմակերպության տեխնիկական և համակարգման հարցերով տեղակալ Նեժադ Ջահանին, կիրակի օրը IRNA-ին տված հարցազրույցում ասել է. «Վերջին տվյալներով Իրանում օրերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 69 մարդ է զոհվել»։
Վերջին մի քանի օրերին Իրանի տարբեր նահանգներում տեղացած անձրեւը մեծ վնաս է հասցրել եւ մի շարք հայրենակիցների մահվան պատճառ է դարձել։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ հորդառատ անձրեւներից ու ջրհեղեղներից տուժել են 20 նահանգներ, 111 քաղաքներ եւ 29 տրանսպորտային ուղիներ:
Ջահանին հայտարարել է, որ ջրհեղեղից տուժել է երկրի 24 նահանգ՝ հավելելով, որ այս ջրհեղեղից ամենաշատ մարդկային զոհերն են ունեցել Թեհրանի նահանգը, որին հաջորդում են Քերման, Յազդ, Մազանդարան, Մարքազի, Սիստան և Բելուջեստան և Լորեստան նահանգները։
Բնակելի տների ավերման մասին Ջահանին ասել է. «Ավերվել է 20 հազար բնակելի տուն»։
«Մուսսոն» երեւույթի հետեւանքով առաջացած հեղեղումները սկսվել են հուլիսի 23-ից եւ դեռ շարունակվում են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio