Իրանը միջազգային շրջանակների միջոցով կհակադարձի լրտեսական գործողություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i178330-Իրանը_միջազգային_շրջանակների_միջոցով_կհակադարձի_լրտեսական_գործողություններին
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ընդգծել է. «Իրանն իր ներքին խնդիրներին լիակատար տիրապետելով, անհրաժեշտության դեպքում միջազգային շրջանակների միջոցով կհակադարձի լրտեսական գործողություններին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2022 15:09 Asia/Tehran

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ընդգծել է. «Իրանն իր ներքին խնդիրներին լիակատար տիրապետելով, անհրաժեշտության դեպքում միջազգային շրջանակների միջոցով կհակադարձի լրտեսական գործողություններին»։

Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության նախարարության գործակալներին վերջին օրերին հաջողվել է ձերբակալել որոշ երկրներից Իրան գործուղված լրտեսական խմբերի անդամներին։

Աբոլֆազլ Ամուին «Iran Press»-ի հետ բացառիկ զրույցում ասել է. «Երկրի անվտանգության մարմինները վերջերս հայտնել են որոշ երկրներից Իրան ուղարկված լրտեսական խմբերի ձերբակալության մասին»։

Ամուին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության կառույցը, այդ թվում՝ անվտանգության նախարարությունը, ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպությունը և Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարությունը, լիակատար տիրապետում են երկրի անվտանգության հարցերին։

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն ունի արձագանքելու լրտեսական գործողություններին՝ միաժամանակ վերահսկելով իր ներքին խնդիրները։