Իրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի համագործակցության հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i178386-Իրանում_քննարկվել_են_հանքարդյունաբերության_ոլորտում_Հայաստանի_համագործակցության_հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրանում մասնակցել է առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2022 17:24 Asia/Tehran
  • Իրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրանում մասնակցել է առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին։

Իրանական կողմից նիստի համանախագահն էր ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Ալի Ռեզա Փեյման Փաքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության, ՀՀ-ում միասնաբար արդյունաբերական ավանի ստեղծման, հայ և իրանական ընկերությունների միջև գործարար նոր կապերի հաստատման հնարավորությունները։

 Այցի շրջանակում Նարեկ Տերյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալի գրասենյակի ղեկավար Մեհդի Մահդի Ղալե Նոյի հետ։ Քննարկվել են գիտական, տեխնոլոգիական, տեխնոպարկերի հիմնման ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։