Ղալիբաֆ. Պայքարը հաղթելու միակ ճանապարհն է
https://parstoday.ir/hy/news/iran-i178532-Ղալիբաֆ._Պայքարը_հաղթելու_միակ_ճանապարհն_է
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը Պաղեստինի Իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Պայքարը հաղթանակի միակ ճանապարհն են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2022 14:33 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Պայքարը հաղթելու միակ ճանապարհն է

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը Պաղեստինի Իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Պայքարը հաղթանակի միակ ճանապարհն են»։

Չորեքշաբթի օրը Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանում Իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալ-Նախալեի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք չպետք է հրաժարվենք պայքարի ոգուց, և եթե  մի պահ կասկածում ենք դրանում, մենք պետք է ընդունենք նվաստացումը»:

Անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի հետ տարածաշրջանի որոշ երկրների հարաբերություններին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ վերջերս արևմտյան Ասիայի տարածաշրջան կատարած այցին, Ղալիբաֆն ասել է.«Որքան շատ լինի հասարակական կարծիքի ճնշումը այն կառավարությունների վրա, որոնք առնչություն ունեն Սիոնիստական ​​ռեժիմի հետ, այնքան ավելի թանկ կլինի նրանց համար»:

Պաղեստինի Իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղարը, նշելով, որ ուրախ է այցելել Իսլամական Հանրապետություն այն ժամանակ, երբ Իրանն ավելի ուժեղ է, հզոր և զգալի ներկայություն ունի տարածաշրջանում, ասել է. «Այս իրավիճակում ազդեցիկ է նաև դիմադրությունը և ավելի ընդգծված դեր ունի տարածաշրջանում»։

Զիադ Ալ-Նախլեն հավելել է.«Այս իրավիճակում երբ  որոշ  երկրներ շարժվում են  սիոնիստների  հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Դիմադրության ուժերը ուժեղանում են, և նրանց դերն ու ներկայությունը մեծանում է»։