Թեհրանում հրաժեշտ են ըտվել սրբավայրերի պաշտպան նահատակներին
Թեհրանում կայացել է Սիրիայի Խան Թումանի նահատակների հրաժեշտի արարողությունը:
Թեհրանի Իմամ Հոսեյն հրապարակում հինգշաբթի օրը տեղի է ունեցել Մազանդարան, Ալբորզ և Ֆարս նահանգներից սրբավայրերի պաշտպաններ, նահատակներ, գեներալներ Աբդուլլա Էսկանդարի և Ռահիմ Քաբուլի, ինչպես նաև Մուսթաֆա Թաշմուսի, Մուհամմեդ Ամին Քարիմյանր և Աբբաս Ասամիեյի հրաժեշտի արարողությունը։ Նահատակների ինքնությունը պարզվել է Իրանի գենետիկայի կենտրոնում:
Սիրիայի տարբեր շ՛րջաններում հայտնաբերված նահատակների մասունքները, Թեհրանում կայացած հրաժեշտի արարողությունից հետո, տեղափոխվել են Մազանդարան, Ալբորզ և Ֆարս նահանգներ՝ հուղարկավորության համար։
Սիրիայի կառավարության պաշտոնական խնդրանքով Իրանի Իսլամական Հանրապետությունը խորհրդատվական օգնություն է ցուցաբերել այս երկրին ահաբեկիչների դեմ պայքարում։