ԻԻՀ նախագահ. Տարածաշրջանի մուսուլման ժողովուրդները խորապես ատում են օկուպանտ Սիոնիստական ​​ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/iran-i178644-ԻԻՀ_նախագահ._Տարածաշրջանի_մուսուլման_ժողովուրդները_խորապես_ատում_են_օկուպանտ_Սիոնիստական_ռեժիմին
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Տարածաշրջանի մուսուլման ժողովուրդները խորապես ատում են օկուպանտ Սիոնիստական ​​ռեժիմին և համարում, որ Դիմադրությունն այդ ռեժիմին դիմակայելու միակ ուղին է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2022 03:50 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Տարածաշրջանի մուսուլման ժողովուրդները խորապես ատում են օկուպանտ Սիոնիստական ​​ռեժիմին և համարում, որ Դիմադրությունն այդ ռեժիմին դիմակայելու միակ ուղին է»:

Էբրահիմ Ռայիսին, Պաղեստինի Իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Նախալեի հետ հինգշաբթի  օրը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, նշել է, որ Դիմադրությունն ի վերջո հաղթելու է, հավելելով. «Պաղեստինի խնդրի նկատմամբ տաարածշրջանի ազգերի աջակցությունհն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի քաղաքականության ճանապարհին առկա ամենամեծ արգելքն է»:

Անդրադառնալով տարածաշրջանի որոշ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու Սիոնիստական ​​ռեժիմի ջանքերին, Ռայիսին ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմը կարծում էր, թե կարգավորելով հարաբերություններն  այդ երկրների հետ, կարող է անվտանգություն ստեղծել իր համար, մինչդեռ նման բան տեղի չունեցավ և չի ունենա»:

Նշելով, որ Իրանն աջակցում է Պաղեստինին և Դիմադրությանը, Ռայիսին հավելել է. «Պաղեստինյան Դիմադրության հաղթանակի և Երուսաղեմի ազատագրման հարցում կասկած չկա»։

Պաղեստինի իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղարը, գոհունակություն հայտնելով ԻԻՀ նախագահի հետ հանդիպման կապակցությամբ, ասել է. «Այսօր Իրաննն առավել  քան երբևէ հզոր ներկայություն ունի տարածաշրջանում և աշխարհում, և կասկած չկա, որ անձնապես ԻԻՀ  նախագահն էական դերակատարություն է ունեցել տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և բռնատերերին դիմակայելու հարցում»: