ԻԻՀ նախագահ. Տարածաշրջանի մուսուլման ժողովուրդները խորապես ատում են օկուպանտ Սիոնիստական ռեժիմին
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Տարածաշրջանի մուսուլման ժողովուրդները խորապես ատում են օկուպանտ Սիոնիստական ռեժիմին և համարում, որ Դիմադրությունն այդ ռեժիմին դիմակայելու միակ ուղին է»:
Էբրահիմ Ռայիսին, Պաղեստինի Իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Նախալեի հետ հինգշաբթի օրը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, նշել է, որ Դիմադրությունն ի վերջո հաղթելու է, հավելելով. «Պաղեստինի խնդրի նկատմամբ տաարածշրջանի ազգերի աջակցությունհն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի քաղաքականության ճանապարհին առկա ամենամեծ արգելքն է»:
Անդրադառնալով տարածաշրջանի որոշ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու Սիոնիստական ռեժիմի ջանքերին, Ռայիսին ասել է. «Սիոնիստական ռեժիմը կարծում էր, թե կարգավորելով հարաբերություններն այդ երկրների հետ, կարող է անվտանգություն ստեղծել իր համար, մինչդեռ նման բան տեղի չունեցավ և չի ունենա»:
Նշելով, որ Իրանն աջակցում է Պաղեստինին և Դիմադրությանը, Ռայիսին հավելել է. «Պաղեստինյան Դիմադրության հաղթանակի և Երուսաղեմի ազատագրման հարցում կասկած չկա»։
Պաղեստինի իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղարը, գոհունակություն հայտնելով ԻԻՀ նախագահի հետ հանդիպման կապակցությամբ, ասել է. «Այսօր Իրաննն առավել քան երբևէ հզոր ներկայություն ունի տարածաշրջանում և աշխարհում, և կասկած չկա, որ անձնապես ԻԻՀ նախագահն էական դերակատարություն է ունեցել տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և բռնատերերին դիմակայելու հարցում»: