Կայացել է հոսեյնական նորածինների համաշխարհային արարողությունը
Մոհարամ ամսի առաջին ուրբաթ օրը, իսլամական Իրանի 7500 շրջանում և աշխարհի 45 երկրներում անցկացվել էհոսեյնական նորածինների համաշխարհային արարողությունը:
Արարողությունը նվիրված է Քարբալայի անապատում շիաների երրորդ իմամ Հոսեյնի նորածին որդու` Ալի Ասղարի նահատակության օրվան և ամեն տարի կայանում է մոհարամ ամսի առաջին ուրբաթ օրը:
Հոսեյնական նորածինների արարողությունը կայացել է ողջ Իրանում և աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հնդկաստանում, Պակիստանում, Բահրեյնում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Թուրքիայում, Աֆղանստանում:

Թեհրանում հոսեյնական նորածինների միջոցառումը կայացել է լուսահոգի Իմամ Խոմեյնու անվան աղոթավայրում, որի ընթացքում մայրերը իրենց նորածիններին գրկած սգացել են Ալի Ասղարի նահատակության համար:

Աշխարհի շիաների երրորդ առաջնորդ իմամ Հոսեյնը նահատակվել է Քարբալայում՝ հիջրեթի 61 թվականի մուհարամ ամսի 10-ին, և Քերբալայի ճակատամարտում իր եզակի զոհողությամբ՝ ազատության ու արժանապատվության դաս տվեցլ ողջ աշխարհին։