Ամիր Աբդոլլահյան. Վերջանական հաղթանակը պաղեստինյան դիմադրությանը և Գազայի ժողովրդինն է
https://parstoday.ir/hy/news/iran-i178816-Ամիր_Աբդոլլահյան._Վերջանական_հաղթանակը_պաղեստինյան_դիմադրությանը_և_Գազայի_ժողովրդինն_է
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարում վերջնական հաղթանակն անկասկած Պաղեստինի դիմադրությանը և Գազայի հատվածի տոկուն ժողովրդինն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2022 04:12 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Վերջանական հաղթանակը պաղեստինյան դիմադրությանը և Գազայի ժողովրդինն է

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարում վերջնական հաղթանակն անկասկած Պաղեստինի դիմադրությանը և Գազայի հատվածի տոկուն ժողովրդինն է»:

Գազայի հատվածի դեմ Սիոնսիտական ռեժիմի հարձակումից հետո Պաղեստինի «Իսլամական ջիհադ»-ի գլխավոր քարտուղար Զիադ Նախալեի հետ հեռախոսազրույցում, ԱՄիր Աբդոլլահյանն ասել է. «Ճգնաժամ հրահրելով, Իսրայելը փորձում է թաքցնել օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը»:

Բարձր գնահատելով Իրանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին, Զիադ Նախալեն ասել է. «Սիոնիստական ռեժիմի դիրքերն այսօր շատ թույլ են, իսկ Դիմադրությունն իր ողջ ուժով աջակլցում է Գազայի ու Պաղեստինի բնակիչներին  ու Երուսաղեմի ազատագրման պայքարին»:

Նա նշել է. «Պաղեստինցիների պայքարի ուժը լավագույն պատասխանն է Սիոնիստական ռեժիմին, և դա շատ կարևոր փոփոխություն  է այս դիմակայության ընթացքում»:

Ուրբաթ օրն Իսրայելը հարձակում է իրականացրել Գազայի հատվածի վրա, որի հետևանքով նահատակվել է առնվազն 15,  վիրավորվել՝ 114 մարդ։