Ցավակցություն՝ իմամ Հոսեյնի Թասուայի կապակցությամբ
Անցած գիշեր Իրանի ժողովուրդը սգում էր իմամ Հոսեյնի Թասուան
Այսօր մոհարամ ամսի ինն է:
Իմամ Հոսեյնն ու իր ուղեկիցները նահատակվեցին Քարբալայում՝ հիջրեցի 61 թ մոհարամ ամսի 10-ին:
Թասուայի գիշերն ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ, իմամ Խոմեյնիի հոսեյնիում տեղի ունեցավ իմամ Հոսեյնի ու նրա ուղեկցիների նահատակության սգո արարողությունը:
Աշուրաի և Թասուայի օրերին, իսլամական Իրանի հոսեյնական սգավորները, մասնակցելով տարբեր արաողությունների, ոգեկոչում են շիաների երրորդ իմամ Հոսեյնի ու նրա հավատարիմ ուղեկցիենրի, այդ թվում՝ եղբոր՝ իմամ Աբոլֆազլի հիշատակը:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը ցավակցում է բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին և աշխարհի այլ ազատխոհներիրն՝ իմամ Հոսեյնի Թասուայի և Աշուրայի կապակցությամբ: