Ամիր Աբդոլլահյան. Գազայում ճգնաժամի սրման հետևանքների համար պատասխանատվությունը կրում է Սիոնսիտական ռեժիմը
Միջազգային և իսլամական կառույցներին ուղղված նամակում, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Գազայում և պաղեստինաբնակ տարածքներում ճգնաժամի սրման հետևանքների պատասխանատվությունը կրում է Սիոնիստական ռեժիմը:
Ուրբաթ օրն Իսրայելը հարձակում է իրականացրել Գազայի հատվածի վրա, որի հետևանքով նահատակվել է առնվազն 15, վիրավորվել՝ 114 մարդ։
Իսլամական երկրների ԱԳ նախարարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին, Չմիավորման շարժման ղեկավարին և Աֆրիկյան միության գլխավոր քարտուղարին ուղղված նամակներում, Ամիր Աբդոլլահյանն Իրանի մտահոգություն է հայտնել Գազայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, որոնք իրականցվում են միաջզգային կազմակերպությունների լռության ու անգործության ստվերում, Իրանի արտգործնախարարը նշել է, որ Գազայում և պաղեստինաբնակ տարածքներում ճգնաժամի սրման հետևանքների պատասխանատվությունը կրում է Սիոնիստական ռեժիմը:
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ բռնազավթմանը դիմակայելը և հայրենիքի պաշտպանությունը Պաղեստինի ոժղովրդի բնական իրավունքն է, հավելելով, որ միջազգային հանրությունը և ՄԱԿ-ը, հատկապես՝ ԱԽ-ն, պետք է անհապաղ դատապարտեն ռեժիմի գործողությունները և վճռական քայլերով կասեցնեն դրանց կրկնությունը: