Ամիր Աբդոլլահյան. Գազայում ճգնաժամի սրման հետևանքների համար պատասխանատվությունը կրում է Սիոնսիտական ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/iran-i178820-Ամիր_Աբդոլլահյան._Գազայում_ճգնաժամի_սրման_հետևանքների_համար_պատասխանատվությունը_կրում_է_Սիոնսիտական_ռեժիմը
Միջազգային և իսլամական կառույցներին ուղղված նամակում, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Գազայում և պաղեստինաբնակ տարածքներում ճգնաժամի սրման հետևանքների պատասխանատվությունը կրում է Սիոնիստական ռեժիմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2022 04:25 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Գազայում ճգնաժամի սրման հետևանքների համար պատասխանատվությունը կրում է Սիոնսիտական ռեժիմը

Միջազգային և իսլամական կառույցներին ուղղված նամակում, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Գազայում և պաղեստինաբնակ տարածքներում ճգնաժամի սրման հետևանքների պատասխանատվությունը կրում է Սիոնիստական ռեժիմը:

Ուրբաթ օրն Իսրայելը հարձակում է իրականացրել Գազայի հատվածի վրա, որի հետևանքով նահատակվել է առնվազն 15,  վիրավորվել՝ 114 մարդ։

Իսլամական երկրների ԱԳ նախարարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին, Չմիավորման շարժման ղեկավարին և Աֆրիկյան միության գլխավոր քարտուղարին ուղղված նամակներում, Ամիր Աբդոլլահյանն Իրանի մտահոգություն է հայտնել Գազայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, որոնք իրականցվում են միաջզգային կազմակերպությունների լռության ու անգործության ստվերում, Իրանի արտգործնախարարը  նշել է, որ Գազայում և պաղեստինաբնակ տարածքներում ճգնաժամի սրման հետևանքների պատասխանատվությունը կրում է Սիոնիստական ռեժիմը:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ բռնազավթմանը դիմակայելը և հայրենիքի պաշտպանությունը  Պաղեստինի ոժղովրդի բնական իրավունքն է, հավելելով, որ միջազգային հանրությունը և ՄԱԿ-ը, հատկապես՝ ԱԽ-ն, պետք է անհապաղ դատապարտեն ռեժիմի գործողությունները և վճռական քայլերով կասեցնեն դրանց կրկնությունը: