Լորիս Ճգնավարյանի ղեկավարությամբ Թեհրանի Վահդաթ սրահում հնչել է «Աշուրայի գիշերվա սիմֆոնիա»-ն
https://parstoday.ir/hy/news/iran-i178900-Լորիս_Ճգնավարյանի_ղեկավարությամբ_Թեհրանի_Վահդաթ_սրահում_հնչել_է_Աշուրայի_գիշերվա_սիմֆոնիա_ն
Իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավարյանի ղեկավարությամբ Թեհրանի Վահդաթ սրահում հնչել է «Աշուրայի գիշերվա սիմֆոնիա»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2022 04:54 Asia/Tehran

Իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավարյանի ղեկավարությամբ Թեհրանի Վահդաթ սրահում հնչել է «Աշուրայի գիշերվա սիմֆոնիա»-ն:

Լորիս Ճգնավորյանն շիաների երրորդ իմամ Հոսեյնի նկատմամբ իր հարգանքն արտահայտել է հեղինակելով  «Աշուրայի գիշերվա սիմֆոնիա»-ն, որի ընթացքում հնչում է  «Ո՛վ առավոտ, մի բացվիր» երգը:

Հացարզույցներից մեկում Ճգնավորյանն ասել է. «Ես նույնպես, որպես իրանցի, մեծացել եմ այս մշակույթի մեջ, և նույնիսկ հայ լինելով հանդերձ, ինչպես բոլոր հայերը, հարգանք եմ տածում իմամ Հոսեյնի նկատմամբ, որովհետև իմամ Հոսեյնը բոլորիս համար է: Հիշում եմ, որ երբ փոքր էի, սգավորների խմբում էի լինում,  ջուր էի բաժանում, իսկ մյուս հայերն այդ օրը նվիրաբերություն էին անում: Բոլորն առանձնահատուկ հարգանք էին տածում իմամ Հոսեյնի նկատմամբ, թեև մեր կրոնը տարբեր էի»:

Նա հավելել է. «Ջուր բաժանողի իմ դերը հավանաբար այն պատճառով էր, որ Աբբասի նկատմամբ հատուկ սեր ունեի: Մանկուց իմ մեջ կար մի զգացողություն, որ նա, ով ուրիշների համար վտանգում է իր կայնքը և կորցնում իր զույգ ձեռքերը, յուրահատուկ անձնավորություն է, որ կարող է առանց ձեռք ուրիշների ձեռքերը բռնել»: