Քանանի. Իսրայելի մանկասպան ռեժիմը չի կարող խուսափել անկումից
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքելով Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակման ժամանակ 15 պաղեստինցի երեխաների նահատակությանը, հայտարարել է, որ սպանելով պաղեստինցի երեխաներին, Իսրայելի մանկասպան ռեժիմը չի կարող խուսափել անկումից։
Նասեր Քանանին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ սպանելով անմեղ երեխաներին, Իսրայելի մանկասպան ռեժիմը չի կարող խուսափել անկումից ու ձախողումից:
Նա ընդգծել է.«Անկասկած, այդ երեխաների եղբայրներն ու քույրերը մոտ ապագայում կտեսնեն իրենց հայրենիքի ազատությունը դաժան զավթիչներից»։
Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի հանցավոր հարձակումների՝ պաղեստինյան դիմադրության խմբերը հարյուրավոր հրթիռներով թիրախ են դարձրել օկուպացված տարածքներում գտնվող սիոնիստական քաղաքներն ու բնակավայրերը, հատկապես՝ Թել Ավիվը և Բեն Գուրիոն օդանավակայանը, և այդ հարձակումների հետևանքով 60 սիոնիստներ դիմել են հիվանդանոց։ .
Ի վերջո, երկուշաբթի առավոտյան Եգիպտոսի միջնորդությամբ ուժի մեջ է մտել Սիոնիստական ռեժիմի և Իսլամական Ջիհադ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրը։