Իրանի տիեզերական կազմակերպություն. «Խայամ» արբանյակը հաջողությամբ դուրս է բերվել ուղեծիր
https://parstoday.ir/hy/news/iran-i179054-Իրանի_տիեզերական_կազմակերպություն._Խայամ_արբանյակը_հաջողությամբ_դուրս_է_բերվել_ուղեծիր
Իրանի տիեզերական կազմակերպությունը հայտարարել է, որ «Խայամ» արբանյակը հաջողությամբ դուրս է բերվել ուղեծիր
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2022 03:47 Asia/Tehran

Իրանի տիեզերական կազմակերպությունը հայտարարել է, որ «Խայամ» արբանյակը հաջողությամբ դուրս է բերվել ուղեծիր

Արբանյակն արձակվել էր երեքշաբթի օրը՝ Ղազախստանի Բոյկոնուր տիեզերակայանից՝ «Սոյուզ» արբանյակակրով:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ «Խայամ» արբանյակի հետ առաջին կապը հաստատվել է երկրի տարածքում՝ արձակումից մոտ 90 րոպե անց, Տվյալները գրանցվել են Մահդաշտ տիեզերակայանում գտնվող «Խայամ» արբանյակային առաքելության կառավարման կենտրոնում:

Մասնագետների նախնական գնահատականներով, արբանյակի աշխատանքը ճշգրիտ է:

 

Խայամ արբանյակը 24 ժամը մեկ 4 անգամ կանցնի Իրանի վրայով  և այդ ընթացքում արբանյակին կուղարկվեն հրամաններ և կստացվեն արբանյակային հեռաչափության տվյալները։

«Խայամ» արբանյակն ունի բարձր պատկերային ճշգրտություն և մեկ մետր տարածությամբ պատկերներ իրականացնելու հնարավորություն։

«Խայամ» արբանյակը շահագործվում է  Իրանի կողմից  այն կղեկավարվելու ու վերահսկվելու է ԻԻՀ ցամաքային կայաններից: ԱՐբանյակի ուղարկած տեղեկատվությունն ու պատկերներն ընդունվելու են այդ կայաններում։