Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները քննարկել են մերձարեւելյան գործընթացները
https://parstoday.ir/hy/news/iran-i179156-Թուրքիայի_եւ_Իրանի_արտգործնախարարները_քննարկել_են_մերձարեւելյան_գործընթացները
Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Էմիր Աբդուլլահիանի հետ, հայտնում է Anadolu-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2022 16:08 Asia/Tehran
  • Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները քննարկել են մերձարեւելյան գործընթացները

Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Էմիր Աբդուլլահիանի հետ, հայտնում է Anadolu-ն։

Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ դիվանագիտության ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը։

Անդրադարձ է եղել նաեւ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղների ու սելավների թեմային։