Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի հերթական հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i179162-Իրանն_արձագանքել_է_ԱՄՆ_ի_հերթական_հայտարարությանը
Արձագանքելով ԱՄՆ դատական իշխանությունների հերթական մեղադրանքին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հորդորել է զերծ մնալ անհիմն մեղադրանքների պատրվակով Իրանի քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած գործողությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2022 03:43 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի հերթական հայտարարությանը

Արձագանքելով ԱՄՆ դատական իշխանությունների հերթական մեղադրանքին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հորդորել է զերծ մնալ անհիմն մեղադրանքների պատրվակով Իրանի քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած գործողությունից:

Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ԻՀՊԿ անդամին մեղադրել է Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի դեմ մահափորձի մեջ։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այս կապակցությամբ նշել է. «Նման անհիմն մեղադրանքները քաղաքականա դրդապատճառներ ունեն և իրականում փորձ են՝ առաջ անցնել և հակաքարոզչության միջոցով խուսափել բազմաթիվ ահաբեկչական գործողությունների համար պատասխանատվություն կրելուց, որոնց մեջ անմիջական ներգրավվածություն է ունեցել ԱՄՆ կառավարությունը: Նման հանցագործությունների օրինակ է գեներալ Սոլեյմանիի սպանությունը, որն իրականացրեց ԱՄՆ-ն: Այդ երկիրը նաև աջակցում է սիոնիստների ահաբեկչական գործողություններին և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը»:

Քանանին ասել է. «Իրանը հորդորում է զերծ մնալ նման   ծիծաղելի մեղադրանքների պատրվակով ԻԻՀ քաղաքացիների դեմ ուղղված որևէ գործողությունից»: