Իրանի կառավարության խոսնակ. Առաջիկայում կկառուցվի «Խայամ» արբանյակի ևս երեք օրինակ
Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է.«Կառավարության օրակարգում է «Խայամ» արբանյակի ևս երեք օրինակի կառուցումն իրանցի գիտնականների մասնակցությամբ։
Ռուսաստանի համագործակցությամբ Իրանում նախատեսվում է կառուցել նաև «Խայամ 2», «Խայամ 3» և «Խայամ 4» արբանյակները։
Իրանական «Խայամ» արբանյակը՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ, տեիզերք է արձակվել երեքշաբթի օրը՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից, «Սոյուզ» արբանյակակրով և տեղակայվել Երկրի ուղեծրում։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Խայամ» արբանյակի տեղակայումը ուղեծրում հաջողությամբ իրականացվել է»։
Բահադրի Ջահորմին հավելել է, որ իրանական գիտելիքահենք ընկերությունները արբանյակից ստացված պատկերներն ու տվյալները կօգտագործեն տարբեր ոլորտներում։