Իրանի արտգործնախարարության խոսնակ. աղմուկ բարձրացնելը չի օգնի մաքրել ԱՄՆ-ի դիմագիծը
https://parstoday.ir/hy/news/iran-i179296-Իրանի_արտգործնախարարության_խոսնակ._աղմուկ_բարձրացնելը_չի_օգնի_մաքրել_ԱՄՆ_ի_դիմագիծը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ԱՄՆ-ի նոր պատմությունը՝ փախուստ դեպի առաջ է բնութագրել՝ նպատակ ունենալով փախչել միջազգային հանցագործության պատասխանատվությունից և ասել է. «Աղմուկը շարունակելը չի օգնի մաքրել ԱՄՆ-ի ռեժիմի դիմագիծը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2022 14:52 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարության խոսնակ. աղմուկ բարձրացնելը չի օգնի մաքրել ԱՄՆ-ի դիմագիծը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ԱՄՆ-ի նոր պատմությունը՝ փախուստ դեպի առաջ է բնութագրել՝ նպատակ ունենալով փախչել միջազգային հանցագործության պատասխանատվությունից և ասել է. «Աղմուկը շարունակելը չի օգնի մաքրել ԱՄՆ-ի ռեժիմի դիմագիծը»:

Ուրբաթ օրը, Նասեր Քանանի Չաֆին թվիթում գրել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի նոր սցենարին հետևելով. «Աղմուկ բարձրացնելը չի օգնի մաքրել ԱՄՆ-ի դիմագիծը, այլ ավելի ատելի կդարձնի  Իրանի աշխարհի ժողովուրդների մոտ։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, պնդելով, որ Իրանի քաղաքացին, ով եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ, մեղադրվում է Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի դեմ մահափորձի մեջ։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդել է, որ մեղադրյալը, ով 45 տարեկան է, մտադրվել է վարձել մարդկանց այս սպանությունը կատարելու համար՝ վճարելով 300 հազար դոլար։ Այս հայտարարության մեջ ասվում է, որ այս անձի շարժառիթը հավանաբար եղել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։