Ալի Բաղերի. Մանկասպանությունը դարձել է սիոնիստների գործողությունների սկզբունքը
https://parstoday.ir/hy/news/iran-i179388-Ալի_Բաղերի._Մանկասպանությունը_դարձել_է_սիոնիստների_գործողությունների_սկզբունքը
ԻԻՀ ԱԳՆ քաղաքական հարցերով փոխնախարարը, Կատարի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, ասել է. «Մանկասպանությունը դարձել է սիոնիստների գործողությունների սկզբունքը, վկայելով ապագայի նկատմամբ ունեցած վախի ամսին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 14, 2022 08:16 Asia/Tehran
  • Ալի Բաղերի. Մանկասպանությունը դարձել է սիոնիստների գործողությունների սկզբունքը

ԻԻՀ ԱԳՆ քաղաքական հարցերով փոխնախարարը, Կատարի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, ասել է. «Մանկասպանությունը դարձել է սիոնիստների գործողությունների սկզբունքը, վկայելով ապագայի նկատմամբ ունեցած վախի ամսին»:

Կատարի ԱԳ փոխնախարար Մոհամմադ բեն Աբդուլազիզ Ալ-Խելաիֆին և ԻԻՀ ԱԳՆ  քաղաքական հարցերով փոխնախարար Ալի Բաղերին, շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, տարածաշրջանային իրավիճակը և միջազգային գործարքի շուրջ տեղի ունեցող զարգացումները։

Ալի Բաղերին  նշել է, որ մանկասպանությունը դատապարտվում է մարդկային բոլոր  չափանիշներով, հավելելով. «Սիոնիստները լավ են հասկացել, որ օկուպացված տարածքներում իրենց դեմ ուղղված ռազմավարական սպառնալիքը կենտրոնացած է նոր սերնդի վրա»։

Ալի Բաղերին հավելել է, որ Պաղեստինի հարցը սպառման չունի, և մշտապես եղել է ու հանդիսանում է իսլամական աշխարհի առաջնահերթությունը: Նա նշել է, որ Իսլամական կառավարությունները տարբեր ոլորտներում պետք է աջակցեն պաղեստինցիներին: