Իրանի ծանրամարտի կանանց հավաքականը նվաճել է առաջին ոսկին
https://parstoday.ir/hy/news/iran-i179474-Իրանի_ծանրամարտի_կանանց_հավաքականը_նվաճել_է_առաջին_ոսկին
Իրանի կանանց ծանրամարտի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ, 81 կգ քաշային Սեյեդա Էլհամ Հոսեյնին, Իսլամական երկրների համերաշխության խաղերում պոկում վարժության մեջ նվաճել է մեկ ոսկե, իսկ երկամարտում՝ երկու բրոնզե մեդալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2022 03:48 Asia/Tehran

Իրանի կանանց ծանրամարտի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ, 81 կգ քաշային Սեյեդա Էլհամ Հոսեյնին, Իսլամական երկրների համերաշխության խաղերում պոկում վարժության մեջ նվաճել է մեկ ոսկե, իսկ երկամարտում՝ երկու բրոնզե մեդալ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Հոսեյնին  պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 95 կգ ծանրաձող:  Հաջորդ մոտեցման ժամանակ նա  առանց խնդրի բարձրացրել է 100 կգ ծանրաձողը և  նվաճել ոսկե մեդալը։

Երկամարտում, առաջին մոտեցման ժամանակ մարզուհին բարձրացրել է 117, երկրորդ մոտեցման ժամանակ՝ 123 կիլոգրամ, նվաճելով երկամարտում բրոնզե մեդալ, իսկ ընդհանուր հաշվարկում՝ երրորդ տեղը։

Առաջին տեղը զբաղեցրել է թուրք մարզուհին, երկրորդրը՝  ղազախ: