Իրանի կառավարության խոսնակ. «Խայամ» արբանյակը բնապահպանական վտանգների մոնիտորինգի համար է
https://parstoday.ir/hy/news/iran-i179600-Իրանի_կառավարության_խոսնակ._Խայամ_արբանյակը_բնապահպանական_վտանգների_մոնիտորինգի_համար_է
Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Բնապահպանական վտանգների, երկրի սահմանների, հողօգտագործման փոփոխության, հանքերի և օգտակար հանածոների հայտնաբերման մոնիտորինգը իրանական «Խայամ» արբանյակի կիրառություններից և առաքելություններից են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2022 09:00 Asia/Tehran

Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Բնապահպանական վտանգների, երկրի սահմանների, հողօգտագործման փոփոխության, հանքերի և օգտակար հանածոների հայտնաբերման մոնիտորինգը իրանական «Խայամ» արբանյակի կիրառություններից և առաքելություններից են»:

Իրանական «Խայամ» արբանյակը տիեզերք է արձակվել «Սոյուզ» արբանյակակրով, օգոստոսի 8-ին, Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ և տեղակայվել է Երկրի ուղեծրում։

Իրանի կառավարության խոսնակ՝ Ալի Բահադորի Ջահրոմին երեքշաբթի օրը, ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակներից մեկի այն պնդման, որ իրանական «Խայամ» արբանյակն ունի լրտեսական հնարավորություններ, նշել է, որ արբանյակի հիմնական կիրառություններից մեկը տվյալների և գիտական ​​խնդիրների ուսումնասիրությունն է գիտելիքահենք ընկերությունների համար:

Խայամ արբանյակի ևս երեք տարբերակների արտադրության վերաբերյալ Բահադորի Ջահրոմին ասել է. «Կառավարությունը սկսել է աշխատել այս ոլորտում, և  վճռական է վերացնել առկա բացթողումները»: